Հուլիսի 30-ից օգոստոսի 3-ին Հայաստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հուլիսի 30-ից օգոստոսի 03-ին Հայստանում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+39 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 4-6 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հայաստանի տարածքում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
[img]http://shamshyan.com/ups/images/0782779001501399144725435.jpg[/img]
Երևանում հուլիսի 30-ից օգոստոսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
[img]http://shamshyan.com/ups/images/0865318001501399159154571.jpg[/img]