ՊՍԺ-«Ամյեն». Նեյմարը ներկայացավ «Պարկ դե Պրենսի» երկրպագուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի նորեկ Նեյմարին այսօր ներկայացրել են «Պարկ դե Պրենս» մարզադաշտի երկրպագուներին:
25-ամյա բրազիլացին անցել է տրիբունաների մոտով՝ Ֆրանսիայի առաջնության 1-ին տուրի ՊՍԺ-«Ամյեն» խաղից առաջ:
Նեյմարն այս խաղին չի մասնակցում, քանի որ ֆրանսիական լիգան դեռևս չի ստացել ֆուտբոլիստի միջազգային տրանսֆերային վկայականը: Նա կարող է ՊՍԺ-ի կազմում իր նորամուտը նշել օգոստոսի 13-ին՝ «Գենգամի» դեմ 2-րդ տուրի խաղում:



