Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Օգոստոսի 5-ին, ժամը 12:51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 16ա շենքի 8-րդ հարկի արտաքին երեսպատման սալիկները թուլացել են, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ապամոնտաժել են սալիկները (10 քմ):