211652_close_icon

Հակառակորդը հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ. ԱՀ ՊՆ

views-count8881 դիտում article-date 15:06 05-08-2017
Հուլիսի 30-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում, բացի հրաձգային տարբեր զինատեսակներից, հակառակորդը կիրառել է նաև 60 մմ ականանետեր, ընդհանուր առմամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով ավելի քան 110 անգամ: ՊԲ-ի առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն կատարում իրենց առջև դրված մարտական խնդիրները:

Նմանատիպ նյութեր