211652_close_icon
views-count4671 դիտում article-date 11:00 22-10-2016

Հակառակորդը այս գիշեր հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ. ԼՂՀ ՊՆ

Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 450 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Հյուսիսային և արևելյան ուղղություններով ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահար դիպուկահար հրացան (37 կրակոց): ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր