Շիրակի մարզի 15 համայնքների տարածքում ԱԻՆ հակակարկրտային կայանքներից կատարվել է 7514 կրակոց
Օգոստոսի 3-ին, ժամը 18:26-ից մինչև 19:38-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 39 կայանքից Շիրակի մարզի Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բյուրակն, Գետք, Կապս, Հացիկ, Հայկավան, Ղարիբջանյան, Մայիսյան, Մեղրաշատ, Ողջի, Ոսկեհասկ, Քեթի, Վահրամաբերդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 7514 կրակոց: