ԱԻՆ 11 հակակարկտային կայանքներից Շիրակի մարզի մի շարք համայնքներում կատարվել է 993 կրակոց
Հուլիսի 26-ին, ժամը 18:58-ից մինչև 19:51-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 11 կայանքներից Շիրակի մարզի Հայկավան, Մեղրաշատ, Ողջի, Վահրամաբերդ, Մայիսյան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 993 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: