14472 դիտում
23:02 03-08-2017
Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 3-ին, ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ կանադահայ քանդակագործ Մկրտիչ Տարագճյանի քանդակների ցուցահանդեսի բացումը:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը ներկաներին փոխանցեց նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը և շնորհավորեց արվեստասեր հանրությանը կանադահայ քանդակագործի անհատական ցուցահանդեսի բացման առթիվ: «Հուսով եմ՝ Մկրտիչ Տարագեճյանի արվեստի ուժն ու գեղեցկությունը այս ցուցահանդեսի այցելուները դեռ երկար կհիշեն ու կզգան»,-նշեց Սերժ Սրապիոնյանը:
Քանդակագործը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը գործուն աջակցության համար և մասնավորապես ասաց. «Սա իմ առաջին անհատական ցուցահանդեսն է Հայաստանում, և ես ուրախ եմ, որ իմ քանդակներից մի քանիսն արդեն այստեղ գտել են իրենց մշտական հասցեները՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարան, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և այլն: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ, սակայն ինձ միշտ ձգել է արվեստի ամենազոր ուժը, նկարել եմ տարիներ շարունակ, ապա հմտացել քանդակագործության մեջ: Այսօր զբաղվում եմ միայն քանդակագործությամբ»:
Մկրտիչ Տարագեճյանի քանդակները գտնվում են նաև Կանադայում և ԱՄՆ-ում: Քանդակագործի հեղինակած հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը տեղադրվել է Օտտավա քաղաքի կենտրոնական հատվածում, իսկ «Ընթերցողը» քանդակը` Մոնրեալի քաղաքապետարանի հանրային գրադարանի առջև:
Ցուցահանդեսը այցելուների համար բաց կլինի օգոստոսի 3-ից 17-ը:
------------------------------------------------------------
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
18:36 21-01-2025
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Արարատի մարզ
556 դիտում
18:24 21-01-2025
Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
829 դիտում
18:12 21-01-2025
Քննարկվել է առողջապահության համակարգի 2023-2026 թթ. զարգացման ռազմավարության կատարման ընթացքը