211652_close_icon
views-count3847 դիտում article-date 21:17 03-08-2017

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Թիան Էրլունին: Կարևորելով երկու երկրների միջև առկա բարեկամական, գործընկերային բարձր մակարդակի հարաբերությունները՝ կողմերն անդրադարձել են դատախազությունների միջև քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում համագործակցությանը, ընդգծել հանցավորության դեմ պայքարում գործակցության զարգացման անհրաժեշտությունը: Քննարկվել են սեպտեմբերի 10-14-ին Պեկինում կայանալիք Դատախազների միջազգային ասոցիացիայի 22-րդ միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի` Չինաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նմանատիպ նյութեր