211652_close_icon
views-count6807 դիտում article-date 16:16 03-08-2017

21-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Բագրատաշենի սահմանային անցակետում

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 2-ին, ժամը 22.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Վարդան Ա.-ն, որը հուլիսի 18-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 34-268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը` կալանք: Վարդան Ա.-ն գտնվում է Թումանյանի բաժնի ՁՊՎ-ում:

Նմանատիպ նյութեր