7060 դիտում
12:55 02-08-2017
Երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայնացվել է. նախարարություն
«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների 81 տոկոսն արդեն թվայանացվել է։ Մինչև տարեվերջ ֆոնդում առկա ամբողջ բազան առցանց հասանելի կլինի hանրությանը։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի ներկայացմամբ. «Տեղեկությունների 80 տոկոսը տեղադրված է այդ նպատակով ստեղծված www.geo-fund.am ինտերնետային կայքում և հասանելի է բոլորին։ Թվայնացված երկրաբանական տեղեկությունների մնացած մասի տեղադրումն ընթացքի մեջ է»։
Ըստ Շուշանիկ Քերոբյանի՝ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների բոլոր 1380-ը, ինչպես նաև 2014-2017թթ. ընթացքում կազմված օգտակար հանածոների հանքավայրերի թվայնացված անձնագրերը տեղադրված են կայքում:
Նշենք, որ «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» պահպանվող տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումը ընդերքօգտագործման ոլորտն առավել գրավիչ կդարձնի ներդրումային ծրագրերի իրականացման համար: Ներդրողները հնարավորություն կստանան առանց ավելորդ ժամանակ և միջոցներ ծախսելու՝ ծանոթանալ ֆոնդում առկա տեղեկատվական բազային:
Նմանատիպ նյութեր
2148 դիտում
13:14 25-03-2019
Արդեն թվայնացվել է ավելի քան 270 հազար աշխատանքային գրքույկ
Այս բաժնից
634 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
631 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար