Պենտագոնը դադարեցրել է օտարերկրացիներին իր բանակն ընդունելու ծրագիրը. NYT
Ամերիկյան զինված ուժերո օտարերկրյա քաղաքացիների հավաքագրման ու պատրաստման ծրագիրը հղի է պոտենցիալ վտանգներով և սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը։ Այդ մասին հայտարարել է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Պենտագոնի գլխավոր տեսչության եզրակացությունը։
Ըստ հեռուստաալիքի՝ Military Accessions Vital to the National Interest ծրագիրը դեռևս չի փակվել, սակայն դադարեցվել է օտարերկրացիների հավաքագրումը։
Աղբյուրների տվյալներով՝ առավել ակտիվ հավաքագրում բանակում, այդ թվում՝ փախստականների /մոտ 10.000/, արձանագրվել է Ջորջ Բուշ կրտսերի ղեկավարման օրոք, քանի որ վերջիններիս խոստացվել էր կեցության տրամադրման գործընթացի արագացում։


