Lexus-ը նոր շքեղ ամենագնաց կթողարկի
Lexus –ը Luxury 21+ կոմպլեկտացիայի հիման վրա Lexus LX 570 ամենագնացի նոր՝ Superior տարբերակն է թողարկել: Այս մասին հայտնում է Авторевю-ն:
Շքեղ մեքենան առաջին հայացքից կարծես թյունինգի ենթարկված ամենագնաց լինի, սակայն պարզվում է, որ լուսանկարում պատկերված է գործարանային տարբերակը:
Յուրահատուկ դիզայնով Superior ամենագնացը հագեցած է նոր ռադիատորային ճաղավանդակով, որն հիշեցնում է սարդոստայն, նոր բամպերներով, իսկ կողային հայելիները սև են:
8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփով և V8 բենզինի շարժիչով ամենագնացը 367 ձիաուժ հզորություն կապահովի:
Նման ամենագնացների շարքում Ռուսաստանի Դաշնությունում Superior-ը ամենաթանկը կլինի և կարժենա 7մլն 7 հազար ռուբլի (մոտ 117 հազար դոլար):