Volvo-ն նոր ամենագնաց կթողարկի, որը կմրցակցի BMW X1 և Mercedes GLA-ի հետ
                        Volvo ավտոընկերությունը  2017 թվականին XC40 անվանումով նոր ամենագնաց կթողարկի: Այս մասին հայտնում է КорпоМИР-ը:
Հայտնի է, որ ավտոարտադրողը սկսել է արդեն ավտոմեքենայի փորձարկումները: Նոր ամենագնացը արտաքին տեսքից հիշեցնում է V40, V40 CrossCountry, S40 մոդելները, իսկ սրահի մասին տեղեկություններ դեռ չկան:
Նոր  Volvo XC40-ը կմրցակցի BMW X1 և Mercedes GLA ավտոմեքենաների հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

