7261 դիտում
18:17 01-08-2017
Veolia Foundation-ը՝ կապուտակ Սեւանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի ջրամատակարար համակարգերը կառավարող Վեոլիա Ջուր ՓԲԸ հիմնադիր ֆրանսիական Վեոլիա Գրուպը հայտնի է որպես շրջակա միջավայրի խնդիրներով զբաղվող աշխարհի խոշորագույն կազմակերպություններից մեկը:
Խմելու ջրի արտադրություն ու մատակարարում, կեղտաջրերի մաքրում, արտադրական ու կենցաղային թափոնների վերամշակում ու օգտագործում, թափոններից էլեկտրաէներգիայի արտադրություն – ահա ուղղությունների ոչ լրիվ ցանկը, որը Վեոլիա Գրուպի գործունեության հիմքն է: Resourcing the World կարգախոսը թերեւս ամեն ինչ ասում է:
Ավելին, Վեոլիա Գրուպը զբաղվում է բնապահպանական խնդիրներով աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ որ գործում է: Հայաստանը, ուր նա մտել է 15 ամյա վարձակալության պայմանագրի հիման վրա, այս առումով չէր կարող բացառություն լինել, ու չեղավ: Փարիզն իր համաձայնությունը տվեց «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» նախաձեռնությանը եւ իր «Վեոլիա հիմնադրամի» /Veolia Foundation/ միջոցով 50 հազար Եվրո հատկացրեց Սեւանի մաքրությանն ուղղված ծրագրին: Դրա շրջանակներում նշված հիմնադրամը «Սեւան Ազգային պարկի» հետ համատեղ հուլիսի 1-ին մեկնարկած աշխատանքների ընթացքում բոլոր 8 հանրային լողափերն արդեն հագեցրել է 158 աղբամաններով, տեղադրվել է 60 ցուցանակ՝ մաքրության պահպանման կոչերով, ստեղծել է 21 ժամանակավոր աշխատատեղ, ինչը եւս օգնություն է տեղի բնակիչներին:
Օրերս, աշխատանքների ընթացքին ծանոթանալու ու հետագա համագործակցության հնարավորություններն այս ուղղությամբ քննարկելու նպատակով, Սեւանում շրջայցով եղան Վեոլիա Ջուր ՓԲԸ գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ու «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամի» Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Թուհադյանը: Տեղում նրանց դիմավորեց ու օգնության համար շնորհակալություն հայտնեց «Սեւան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանը: Ու մինչ նրանք համատեղ քննարկում էին առկա խնդիրներն ու հնարավոր ծրագրերը, նրանց ուղեկցող կամավորները՝ Հիմնադրամից, հանգստացողներին բաժանում էին թղթե խորհրդանշանական աղբամաններ, պարզաբանում միջոցառման իմաստն ու կարեւորությունը…
Կապուտակ Սեւանն, իհարկե, ինչպես միշտ աննման էր, օրը հաճելի, հանգստացողներն ուրախ էին եւ զարմացած հյուրերի այցելությունից ու ուշադրությունից: Ստեղծված մթնոլորտը տրամադրում էր հետագա աշխատանքի ու համագործակցության: Մի խոսքով, Վեոլիա Գրուպը սպասում է նոր ծրագրերի:
[b]Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
16335 դիտում
12:58 12-07-2017
Կապուտակ Սևանի ափին իրենց ակտիվ ամառային հանգիստն են անցկացնում պատանի երկրապահները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
7732 դիտում
23:25 14-07-2019
Աշոտ Սարգսյան. Սա մեր Սևանն է ու մենք ուզում ենք ունենալ կապուտակ Սևա՞ն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
68220 դիտում
11:13 15-01-2014
Ազատ տնտեսական ցուցանիշով Հայաստանը հայտնվել է 41-րդ, Ադրբեջանը՝ 81-րդ տեղում. Heritage Foundation
Այս բաժնից
496 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
430 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ