Իրանը բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ին՝ կապված ամերիկյան նոր պատժամիջոցների հետ
Իրանը գտնում է, որ Միացյալ Նահանգներն մշակած իր պատժամիջոցներով խախտել է միջուկային համաձայնագիրը։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Վերջինի տեղեկություններով՝ պաշտոնական Թեհրանը բողոքի նոտ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ նշելով, որ ամերիկյան իշխանությունների այդ քայլն անօրինական է։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ուղարկվել պատժամիջոցների վերաբերյալ նոր աստաթուղթը։ Ինչպես Թբիլիսիում ամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը, Թրամփը մտադիր է ստորագրել փաստաթուղթը։