211652_close_icon
views-count4740 դիտում article-date 14:14 01-08-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերն էլ բացահայտվել է: Արձանագրվել է թմրանյութի և զենք-զինամթերքի հայտնաբերման 1-ական դեպք: Բացահայտվել է գողության 4, խարդախության 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 2, կաշառակերության և յուրացման կամ վատնման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր