ՀՀԿ ԵԿ նախաձեռնությամբ ճանաչողա-ուսուցողական եռօրյա ծրագիր է իրականացվել Ծաղկաձորում
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ Ծաղկաձորում օրերս անցկացվել է հերթական ճանաչողա-ուսուցողական ծրագիրը: Եռօրյա ծրագրին մասնակցել են ՀՀԿ ԵԿ նախաձեռնած Անդրանիկ Մարգարյանի անվան 2-րդ ամառային քաղաքական դպրոցի շրջանավարտները և ՀՀԿ ԵԿ Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները: Այս մասին տեղեկացնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը:
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են գործնական աշխատանքներ և սիմուլյացիոն խաղեր, որոնց ընթացքում երիտասարդները փորձել են կիրառել նախորդ ծրագրերի ընթացքում ձեռք բերած տեսական գիտելիքները: Գործնական աշխատանքները վերաբերել են հիմնականում բանակցային արվեստին, առաջնորդությանը և քարոզարշավ անցկացնելու հմտություններին: