Երիտասարդ ՀՀԿ-ականների մասնակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Հայկական առաջնորդության ակադեմիա» եռօրյա ծրագիրը
Սեպտեմբերի 23-25-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի, Մաքս վան դեր Սթոյլ և Էդուարդո Ֆրեյ հիմնադրամների համատեղ նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվել է <<Հայկական առաջնորդության ակադեմիա>> ծրագիրը, որին մասնակցել են ՀՀ խորհրդարանական 7 կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչներ: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Աննա Խաչիկյանը, Դիանա Ադամյանը, Հայկազ Շահնազարյանը և Ռուբեն Թովմասյանը:
Ծրագրի շրջանակներում քննարկումներ են եղել կուսակցական ծրագրերի, գաղափարախոսությունների, արժեքների, քարոզարշավների, ռազմավարության մշակման և արդյունավետ հաղորդակցության ապահոմվան վերաբերյալ:
Տեսական հատվածն ուղեկցվել է գործնական աշխատանքներով: Անհատական և խմբային աշխատանքների ընթացքում մասնակիցները կատարել են քաղաքական ծրագրերի և գործունեության վերլուծություններ Arena և SWOT մեթոդներով, կազմել են կարգախոսներ և պատրաստել են քաղաքական ուղերձ պարունակող 1 րոպեանոց տեսահոլովակներ:
Ծրագրի ավարտին ներկայացվել են քննարկումների հետ կապված հիմնական եզրակացությունները և կատարվել է ամփոփիչ գնահատում:
[b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
[/b]