Շաշկու բակային մրցաշարում հաղթեց Շենգավիթի ներկայացուցիչը
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական մրցաշարում Երևանի վարչական շրջանների միջև «Շաշկի» մարզաձևում ծավալված պայքարում հաղթել է Շենգավիթ վարչական շրջանի ներկայացուցիչը: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա և Ավան վարչական շրջանները ներկայացնող երեխաները: Առաջին երեք տեղերն զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են պատվոգրերով ու մեդալներով: