2746 դիտում
14:44 26-07-2016
Շենգավիթի թիմը հաղթեց Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016թ. բակային փառատոնի «հանդբոլ» մարզաձևում. լուսանկարներ
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2016 թվականի մրցաշարում հանդբոլը 4-րդ մարզաձևն էր:
«Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական այս փառատոնում վարչական շրջանների հանդբոլի թիմերը օրեր շարունակ վիճարկում էին հաղթողի կոչումը:
«Երևանի սրընթաց գնդակ» կոչվող հանդբոլի մրցաշարում 3-րդ և 4-րդ տեղերի համար պայքարում ուժերն են չափել Նորք-Մարաշ և Նոր Նորք վարչական շրջանների թիմերը: Պատվո հարթակի 3-րդ աստիճանն ի վերջո բաժին է հասել նորքմարաշցիներին: Եզրափակչում հանդիպել են Շենգավիթ և Աջափնյակ վարչական շրջանների մարզիկները: Վճռորոշ խաղում ավելի ուժեղ են գտնվել շենգավիթցի պատանիները, Աջափնյակցի հանդբոլիստները երկրորդն են:
Եռյակում տեղ գրաված թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Հաղթող թիմին`Շենգավիթին, պարգևատրել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Հիշեցնենք, որ բակային այս փառատոնն անց է կացվում Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի համաձայն:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
721 դիտում
19:33 27-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Կապանի մասնաճյուղը
457 դիտում
19:12 27-12-2024
Տնօրենների կարողությունների զարգացումը դրական ազդեցություն կունենա ամբողջ համակարգի վրա. Արաքսիա Սվաջյան
634 դիտում
19:01 27-12-2024
Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ