211652_close_icon
views-count2479 դիտում article-date 18:33 08-11-2016

Ամուսնության և ամուսնալուծության դեպքերը նվազել են. Կարինե Կույումջյան

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ 2016թ-ի ինն ամիսների ընթացքում գրանցվել է 12 հազար 88 ամուսնություն: Այդ թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 7,9 տոկոսով: Նա նշեց, որ բարձր ցուցանիշ է արձանագրվել Երևանում և Կոտայքի մարզում, մնացած բոլոր մարզերում ամուսնության մակարդակի նվազում է նկատվել, իսկ ամենացածր ցուցանիշը նշվել է Գեղարքունիքի մարզում: «Ամուսնուլուծություների թիվը կազմել է 2682, ինչը 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,2 տոկոսով»,- ասաց նա և նշեց, որ ամենաշատ ամուսնուլուծությունները գրանցվել են Լոռու մարզում, Երևանում: Նա հայտնեց, որ Հայաստանում 2016-ի հունվար-սեպտեմբերին գրանցված հազար ամուսնությունից 222 դեպքում ամուսնուլուծություն է գրանցվել, ինչը 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9-ով: Անդրադառնալով մայրական մահացության ցուցանիշներին, նշեց, որ հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 7 դեպք է գրանցվել, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ևս 7 դեպք էր գրանցվել:

Նմանատիպ նյութեր