211652_close_icon
views-count3761 դիտում article-date 14:10 31-07-2017

Մայր Աթոռում նոր նշանակում է արվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նոր նշանակում։ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի և Հրատարակչական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը ազատվել է Հրատարակչական բաժնի տնօրենի պարտականություններից։ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ. Արարատ քահանա Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Հրատարակչական բաժնի տնօրեն:

Նմանատիպ նյութեր