Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Հուլիսի 30-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Միկոյան փողոցի թիվ 17 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի կառուցատարրը թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարներն ամրացրել են բնակարանի պատշգամբի կառուցատարրը (6 գմ):