Նոր Երզնկա գյուղում անասնագոմի տանիք է այրվել
Հուլիսի 30-ին, ժամը 12:15-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:31-ին, մարվել՝ 12:39-ին:
Պարզվել է, որ այրվել են 2-րդ փողոցի Մ. Օ.-ին պատկանող տան հարակից անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 4 քմ:


