Սաակաշվիլին կրկին սպառնացել է պաշտոնանկ անել Ուկրաինայի նախագահին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վստահություն է հայտնել, որ իր՝ Կիև վերադառնալու դեպքում, նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնանկ կարվի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես նշում է աղբյուրը` Սաակաշվիլիի խոսքով՝ ինքն այժմ ԱՄՆ-ում է, բայց մտադիր է ուրբաթ Ուկրաինա վերադառնալ: Իսկ նրա փաստաբանն ասել է, որ տեղեկություն չունի Սաակաշվիլիի գտնվելու վայրի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Պորոշենկոյի վարչակազմը նրան զրկել է քաղաքացիությունից՝ պատճառաբանելով, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անձնական քարտը լրացնելու ժամանակ Սաակաշվիլին կեղծ տվյալներ է ներկայացրել ու թաքցրել Վրաստանում քննության տակ լինելու փաստը: