Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ոչ արդյունավետ աշխատանքի համար պաշտոնանկ է արել նահանգի շրջանային ադմինիստրացիաների 20 պաշտոնյաների, հաղորդում է lenta.ru-ն:
Նիստի ժամանակ նա լսել է վարչության ներքին աուդիտի, ինչպես նաև իրավապահ մարմինների հետ փոխգործակցության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ զեկույցները, ինչից հետո հայտարարել, որ կաշառակերության մասին կանոնավոր բողոքներ է ստանում քաղաքացիներից:
«Մարդիկ բողոքում են, որ դիմում գրելու համար կաշառք են վերցնում, իսկ այն արագացնելու համար՝ կրկնակի չափով կաշառք: ներդրողները նույնպես բողոքում են, որ յուրաքանչյուր թույլտվության համար մեծ կաշառքներ են ուզում, իսկ դուք զեկույցներում նշել եք կաշառքի բացահայտման մի քանի դեպք ընդամենը»,-ասել է Սաակաշվիլին:
Նիստից նա նա հեռացրել է պաշտոններից 21 աշխատակցի: