Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել. նրան տեղափոխում են Երևան
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հուլիսի 28-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի պաշտպանական դիրքում Ադրբեջանի զինուժի արձակած կրակոցից վիրավորվել է 41-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Մայրանյանը։
Նրան տեղափոխել են Բերդի հոսպիտալ։ Կոտրվել են Ա. Մայրանյանի թևի ոսկորները և վնասվել է մեջքի փափուկ հատվածը, վիճակը բավարար է։
Քիչ առաջ զինծառայողին տեղափոխել են Երևան։
Նշենք, որ Ա. Մայրանյանը 2 անչափահաս երեխաների հայր է, ընտանիքի միակ կերակրողը։