Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է թեթև վիրավորվել
[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով՝ ապրիլի 28-ին Տավուշի մարզում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է ՀՀ Զինված ուժերի պայմանագրային ծառայող Սպարտակ Գուլինյանը:
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ Պաշտպանության նախարարությունից:
Ս. Գուլինյանի վնասվածքը թեթև է՝ քերծվածք: Նա Դիլիջան քաղաքի բնակիչ է և առաջին բուժօգնությունը ստանալով Իջևանի բժշկական կենտրոնում, դուրս է գրվել այնտեղից: