3194 դիտում
15:29 28-07-2017
Խստորեն կվերահսկվի համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում աշխատանքների հավուր պատշաճի կատարումը
Հուլիսի 29-ին նախատեսված համաքաղաքային շաբաթօրյակի կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որը վարել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներ, Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ:
Խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով ըստ նախապես կազմված ցանկերի և ժամանակացույցների հստակեցված այն տարածքները, որոնցում մարդկանց մասնակցությունից զատ կգործարկվի նաև մասնագիտացված տեխնիկա՝ Կամո Արեյանը հանձնարարել է խստորեն վերահսկել, որ նախատեսված աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի: Նշվել է, որ համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում տեխնիկական աջակցություն կապահովեն նաև շինարարական և կենսապահովման բնագավառի գործընկեր կառույցները, այդ թվում նաև կուտակված աղբը աղբավայրեր տեղափոխելու գործում:
Հաշվի առնելով, որ համաքաղաքային շաբաթօրյակին ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մայրաքաղաքի տարածքում գործունեություն ծավալող ՀԿ-ները, պետական և մասնավոր ընկերությունները, հանձնարարվել է բոլոր մասնակիցներին ապահովել համապատասխան գործիքներով ու պարագաներով:
Նմանատիպ նյութեր
1149 դիտում
16:10 16-02-2015
Երևանում խստորեն կվերահսկվի վարչական արձանագրությունների կատարումը
2813 դիտում
15:10 29-08-2016
Մայրաքաղաքում խստորեն կվերահսկվի թեքահարթակների կառուցման պարտադիր պահանջի կատարումը
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1000 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք