Աժ պատգամավորների ազգականները չեն կարող որպես օգնական աշխատել ԱԺ-ում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորները հուլիսի 27-ին հավանություն են տվել պատգամավորների ազգականներին որպես խորհրդարանական օգնականներ աշխատանքի ընդունելու արգելքի սահմանման դրույթը: Իհարկե, լավ կլիներ, որ այս դրույթը գործեր նաև Հայաստանում, և պաշտոնյաների ազգականները ծանոթի միջոցով չհայտնվեին պետական համակարգում: Իսկ նման օրինակներ Հայաստանում շատ են:
Իհարկե, վեցերորդ գումարման խորհրդարանը դեռ նոր է, պատգամավորներն էլ չեն հասցրել ամբողջովին ընտելանալ և հարազատներին իրենց հետ խորհրդարան բերել, սակայն նախորդ գումարումներում նման դեպքեր եղել են: Եվ հաճախ աչք չգրավելու համար պատգամավորներն իրենց բարեկամներին որպես օգնական աշխատանքի էին տեղավորում գործընկերների մոտ:
Հիշեցնենք՝ Արայիկ Աղաբաբյանի օգնականը եղբայրն է եղել, Մանվել Բադեյանինը՝ դուստրը, Գագիկ Մինասյանի օգնականն էլ նախկին պատգամավոր Արեգ Ղուկասյանի որդին է եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]