«Երևանյան անիվ» հեծանվավազքում հաղթող է ճանաչվել Նուբարաշենի թիմը
«Երևանյան անիվ» անունը կրող հեծանվավազքի մրցաշարում միավորների զգալի առավելությամբ հաղթող է ճանաչվել Նուբարաշեն վարչական շրջանի հեծանվորդների եռյակը, երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Աջափնյակի, իսկ երրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի հեծանվորդների եռյակը:
Պատվավոր երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. բակային մրցաշարում դեռևս չեն կայացել շախմատի, շաշկու և թեթև ատլետիկայի մրցումները: