«Երևանյան ամառ 2018». Երևանի քաղաքապետարանի փոխանցիկ գավաթի մրցաշարում հաղթող է ճանաչվել Աջափնյակի շախմատի թիմը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. բակային մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի վարչական շրջանների շախմատի թիմերը:
«Շախմատային Երևան» անվանմամբ մրցաշարի առաջին հորիզոնականը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը, երկրորդը Կենտրոնի թիմն էր, իսկ երրորդ պատվավոր տեղում` Արաբկիր վարչական շրջանի շախմատիստները: Հաղթող թիմերի անդամները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: