6346 դիտում
14:53 27-07-2017
Երեք բրոնզ և թիմային յոթերորդ տեղ՝ ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում
Սարաևոյում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը երեք բրոնզե մեդալ նվաճեց:
Առաջին մեդալը բերեց 50 կգ քաշային Գենիկ Ասատրյանը, որը երրորդ տեղի համար պայքարում 3:1 հաշվով պարտության մատնեց ադրբեջանցի Ռամիզ Հասանովին: Այնուհետև 46 կգ քաշային Առաքել Մովսեսյանը մակեդոնացի Աիդ Սալիասի հետ գոտեմարտն ավարտին հասցրեց «կայծակնային» արագությամբ՝ հաղթելով 10:0 հաշվով:
Երրորդ բրոնզը նվաճեց 100 կգ քաշային Մարտին Սիմոնյանը: Մեր ըմբիշը սահմանված չորս րոպեից էլ պակաս ժամանակում իր հսկայական առավելությունը ցույց տվեց Ադրբեջանի ներկայացուցիչ Համլետ Նասիբլիի նկատմամբ և միավորների 12:1 տարբերությամբ գոտեմարտը դադարեցվեց:
Թիմային հաշվարկով ազատ ոճի Հայաստանի պատանիների հավաքականը 29 երկրների պայքարում 38 միավորով զբաղեցրեց յոթերորդ հորիզոնականը:
Նմանատիպ նյութեր
2654 դիտում
22:23 18-04-2015
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ սամբոյի Եվրոպայի առաջնությունում
9042 դիտում
11:50 29-06-2017
Երիտասարդ ազատ ոճայինները մեկ արծաթ և երկու բրոնզ նվաճեցին Եվրոպայի առաջնությունում
6113 դիտում
15:44 12-09-2017
Ոսկի, արծաթ և բրոնզ՝ բազկամարտի աշխարհի առաջնությունում. ՖՈՏՈՇԱՐՔ
Այս բաժնից
2914 դիտում
09:22 13-01-2025
«Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը
3445 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3244 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»