211652_close_icon
views-count24539 դիտում article-date 23:31 26-07-2017

«Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նոր բեմադրությունը՝ Քիմ Քարդաշյանի կենսագրության մոտիվներով

Լոնդոնում «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայի նոր բեմադրություն է ներկայացվում, որը, թերևս, շատ կզարմացներ Մոցարտին և Բոմարշեին: Հանդիսատեսին պատմում են Քիմ Քարդաշյանի կենսագրության էջերից մեկը: Այս մասին տեղեկացնում է [url=http://ru.euronews.com/2017/07/26/kardashian-musical-sweeps-uk-stage]euronews[/url]-ը: 2010թ. Քիմ Քարդաշյանը ամուսնացել է բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի հետ, սակայն 72 օր անց ամուսնալուծվել: Այս սիրավեպն է արտացոլված նոր բերամդրության մեջ: «Մենք վերցրել ենք Մոցարտի երաժշտությունը և վերափոխել ենք այն ժամանակակից ոճով: Օրիգինալ պատմությունը, որը ծավալվում է Բոմարշեի պիեսում, ներկայացվում է Քարդաշյանի և Համֆրիսի սիրավեպին զուգահեռաբար: Նրանց միջև հատման կետեր կան, չնայած՝ խոսքը վերաբերվում է տարբեր դարաշրջաններին, մշակույթներին և սերունդներին»,- պատմում է կոմպոզիտոր և դերասան Ստեֆան Հայդը: Հեղինակների խոսքով, իրենք ներկայացման մեջ ձգտել են խուսափել Քիմ Քարդաշյանի մասին տարածված կարծրատիպերից:

Նմանատիպ նյութեր