Թալիշը վերակառուցվում է. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում լուրջ վնասներ կրած Թալիշը վերակառուցվում է:
Թալիշում ականատես դարձանք, թե ինչպես են շինարարական ինտենսիվ աշխատանքներ իրականացվում: Այստեղ կառուցվում են դպրոցի, մանկապարտեզի, համայնքապետարանի, հանդիսությունների սրահի շենքերը: Արդեն իսկ կառուցվել է ջրամատակարարման նոր ցանցը:
Տեղեկացանք, որ Թալիշում 10 ընտանիք է բնակվում: Թալիշում շարժ կար, գյուղ մուտք գործելիս մի քանի տղամարդկանց հետ անգամ մանկահասակ տղա երեխայի նկատեցինք»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]