211652_close_icon
views-count21645 դիտում article-date 23:35 25-07-2017

Երևանում տեղի է ունեցել «Կովկասի առաջնություն» 4-րդ միջազգային երաժշտական մրցույթը

Հուլիսի 25-ին «Jose» ժամանցային համալիրում տեղի է ունեցել «Կոսվկասի առաջնություն» 4-րդ միջազգային մրցույթը: Մրցույթին մասնակցել են 16 պետություններից ժամանած երգիչ-երգչուհիներ՝ թվով 65-72 մասնակից: Միջազգային ժյուրին ժամանել է 12 երկրներից՝ Մալթայից, Էստոնիայից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից,Ղազախստանից: Ժյուրիի նախագահը Գայանե Հովհաննիսյանն է: ժյուրիի հայ մյուս անդամների թվում է Մերի Կարապետյանը, Նարինե Զարիֆյանը, Արևիկ Թանաշյանը, Հրանտ Մուրադյանը, Հայկ Մխոյանը, Ռուզաննա Ջամբազյանը: Ադրբեջանին ևս հրավեր է արվել, սակայն հարևան երկիրը, կարծես թե, վախեցել է ներկա գտնվել: Մրցույթը կազմակերպել է Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան, որի նախագահն է Արման Ղուկասյանը: Նրա խոսքով՝ բոլոր մասնակիցները միջազգային մրցույթներում բազմակի հաղթողներ են: Մրցույթն իրականացվել է 1 փուլով: Մասնակիցները ներկայացել են 1 երգով. Տարիքային խմբերը 6 են. 6-9, 10-12, 13-15, 16-18, 19-25 և 26-ից բարձր: Էստրադային, ջազային, դասական. ժողովրդական ժանրերում տեղի կունենա մասնակիցների պայքարը: Յուրաքանչյուր անվանակարգում կշնորհվի «Գրան պրի»: 6 գրան պրիակիրներն իրենց հերթին պայքարի մեջ կմտնեն և հաղթողը կստանա «Սուպեր գավաթը»: Մրցանակային ֆոնդը կազմում է 500 եվրո: Հուլիսի 26-ին տեղի կունենա գալահամերգ-մրցանակաբաշխությունը: Արման Ղուկասյանը մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ Հայաստանից որևէ աջակցություն չի ստացել մրցույթի կազմակերպման հարցում: «Լատվիայում պետական հեռուստատեսությունն անվճար կցուցադրի մրցույթը: Արտերկրում, երբ կազմակերպում ենք միջազգային մրցույթներ, պետությունը աջակցություն է ցուցաբերում և՛ ֆինանսապես, և՛ դահլիճի ու տեխնիակայի հարցում, ինչը Հայաստանում բացառված է: Մշակույթի նախարարությունն երբևէ գոնե դահլիճով չի ապահովել»,- ասաց նա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր