Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը իր 94-րդ համերգաշրջանը կբացի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով
Մեր երկրի գլխավոր նվագախումբը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը (ՀԱՖՆ), իր 94-րդ համերգաշրջանը կբացի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով:
Փառատոնը կտևի սեպտեմբերի 14-ից հոկտեմբերի 25-ը: Հայաստանից և ողջ աշխարհից 16 բարձրակարգ երաժիշտներ կներկայացնեն շուրջ 13 սիմֆոնիկ և կամերային համերգներ, կանցկացնեն անվճար վարպետության դասեր:
Սեպտեմբերի 14-ին` փառատոնի առաջին համերգին կփայլի վիրտուոզ մակեդոնացի դաշնակահար Սիմոն Տրպչեսկին: Համերգը կղեկավարի հայ հանդիսատեսի կողմից արդեն սիրված և սպասված իտալացի դիրիժոր Պիեր Կարլո Օրիցիոյին: