ԵՄ-ն հուլիսի 26-ին քննարկելու է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը՝ «Սիեմենս»-ի սկանդալի կապակցությամբ. «Ազատություն»
Եվրամիության դեսպանները հուլիսի 26-ին քննարկելու են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը՝ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալի պատճառով։ Այս մասին Թվիթերում գրել է [url=https://www.azatutyun.am/a/28637401.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանի Բրյուսելի թղթակիցը։
Հիշեցնենք, «Սիմենս» կոնցեռնի չորս գազային տուրբինները, ի հեճուկս գործող պայմանագրի, Ռուսաստանի տարածքից բռնակցված Ղրիմ են տեղափոխվել։
«Եվրամիության երկրների դեսպանները քննարկելու են, թե արժե չորս անձի ևս ընդգրկել ռուսաստանյան պատժամիջոցների ցանկանում՝ Ղրիմում տուրբինների հետ կապված սկանդալի պատճառով», - գրել է «Ազատության» թղթակիցը։
Նախօրեին Գերմանիան Բրյուսելին կոչ է արել ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ պնդելով, որ գերմանական ընկերության չորս գազային տուրբինները, որոնք 2016 թվականի ամռանն առաքվել են Կրասնոդարի երկրամաս, ապօրինաբար տեղափոխվել են Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ, ինչը պայմանագրի և Եվրամիության կանոնների կոպիտ խախտում է:
Բեռլինը ձգտում է ևս չորս իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցներ սահմանել՝ արգելելով նրանց մուտքը Եվրամիության տարածք կամ սառեցնելով նրանց հաշիվները ԵՄ-ի տարածքում։
Առայժմ մինչև սեպտեմբեր գործող սահմանափակումների այդ փաթեթը ընդգրկում է 150 անձի և 37 ընկերությունների։
Ավելի վաղ գերմանական իշխանությունները հայտարարել էին, որ «Սիմենս»-ի հետ կապված սկանդալն էլ ավելի է սրելու երկու երկրների հարաբերությունները։