211652_close_icon
views-count33959 դիտում article-date 20:46 24-07-2017

Ավտովթար-վրաերթ Երևանում. Բախվել են 35-ամյա վարորդի BYD տաքսին և 26-ամյա վարորդի Mitsubishi-ն. վերջինս նաև վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 24-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:45-ի սահմաններում Վիկտոր Համբարձումյան փողոցում՝ թիվ 18 շենքի դիմաց, բախվել են 35-ամյա Խաչատուր Գևորգյանի վարած BYD մակնիշի 34 FV 752 համարանիշի և 26-ամյա Ալբերտ Հայրապետյանի վարած Mitsubishi մակնիշի 35 AP 647 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինա մեքենայի հետևի մասով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդ Ա. Հայրապետյանը և BYD տաքսիի մեկ ուղևոր տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ վրաերթի ենթարկված երկու հետիոտնը «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը, տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վիրավորների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր