211652_close_icon
views-count30332 դիտում article-date 15:25 05-12-2017

Ավտովթար-վրաերթ Երևանում. բախվել են Volskwagen-ն ու BYD տաքսին, ինչից հետո տաքսին վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոս փողոցի խաչմերուկում բախվել են Vilkswagen մակնիշի 35 FS 835 համարանիշի և BYD մակնիշի 31 SS 949 համարանիշի տաքսի ավտոմեքենաները, ինչից հետո տաքսին վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին տեղափոխել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր