211652_close_icon
views-count3360 դիտում article-date 16:43 24-07-2017

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը հագեցվում է գույքով

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնը ժամանակակից փրկարարական սարքավորումներով վերազինելու նպատակով՝ ՌԴ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցվել և ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից հաստատվել է 2017թ. կենտրոնին տրամադրել շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է նաև սարքավորումների ու պահեստամասերի առաքում, մոնտաժում, մասնագետների ուսուցում և երաշխիքային ընդլայնված պարտավորություններ: Արդեն կենտրոն է տեղափոխվել նախատեսված գույքի առաջին խմբաքանակը՝ տարբեր մակնիշների 14 հրշեջ մոտոպոմպ, 11 գեներատոր, վթարա-փրկարարական գործիքների 5 լրակազմ, փրկարարական հիդրավլիկ գործիքների 5 լրակազմ, 3 մոտորանավակ (8 անձ տեղափոխելու համար, «Солар 555 МК» մակնիշի), 3 մոտորանավակ (6 անձ տեղափոխելու համար, «Корвет 500 – FISH» մակնիշի): Նախնական պայմանավորվածության համաձայն՝ սարքավորումների հետագա տրամադրումը կիրականացվի ընթացիկ տարվա սեպտեմբերն: ՀՀ Կոտայքի մարզի Գետարգել համայնքում տեղակայված Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը, որը կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:

Նմանատիպ նյութեր