211652_close_icon
views-count2515 դիտում article-date 23:42 18-03-2016

Հայաստանում բացվեց մարդասիրական արձագանքման միակ կենտրոնը տարածաշրջանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 18-ին կայացավ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման տարածաշրջանային կենտրոնի պաշտոնական բացումը, որին մասնակցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը և կենտրոնի բացման կապակցությամբ Ռուսաստանից ժամանած պաշտոնական պատվիրակությունը` Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովի գլխավորությամբ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի բացման կապակցությամբ` ԱԻ նախարար Ա. Երիցյանը նշեց, որ կենտրոնի բացումը հնարավոր դարձավ շնորհիվ երկու պետությունների ղեկավարների դրսևորած քաղաքական կամքի: Կենտրոնի ստեղծումը համապատասխանում է այն առաջնահերթություններին, որոնք ուրվագծել է ՀՀ նախագահը ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ժամանակահատվածում: Նախարարի խոսքով՝ կենտրոնի բացումը կարևոր քայլ է` ուղղված երկու պետությունների ուժերի, կարողությունների, ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման և ՀԱՊԿ-ի պատասխանատվության տակ գտնվող տարածքների բնակչության անվտանգության ապահովման բարձրացմանը: -Հայ-ռուսական հարաբերություններն ունեն հարուստ պատմություն: Այսօր մեր հարաբերությունները գնտվում են ամենաբարձր մակարդակի վրա: Երկու պետությունների ԱԻ գերատեսչությունները պետք է իրենց ներդրումն ունենան հայ-ռուսկան փոխշահավետ համագորածկցության խորացման գործում,- հավելեց Ա. Երիցյանը: Ողջույնի խոսքում ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Վլադիմիր Պուչկովը նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը երկու եղբայրական պետություններ են, որոնք կապված են քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային հանգույցներով: Նրա խոսքով` երկու ժողովուրդների բարեկամությունը վկայում է այն մասին, որ նրանք արդեն ունեն համագորածցկության մեծ փորձ և փայլուն հեռանկար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր