Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ավտոբուսը քարշ է տվել 4-ամյա աղջկան. Տեսանյութ
Ռուսաստանի Նորիլսկ քաղաքում ավտոբուսի վարորդը, չնկատելով դռնից կպած 4-ամյա աղջկան, քարշ է տվել նրան մի քանի մետք: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Միջադեպի հետևանքով երեխան վնասվածքներ է ստացել:
Ինչպես նշում է աղբյուրը` ավտոբուսի դռները փակվել են հենց այն պահին, երբ աղջիկն իր մոր հետ բարձրացել է տրանսպորտ: Երեխայի ոտքը մնացել է դռների արանքում: Վարորդն աղջկան քարշ է տվել այնքան, մինչև ավտոբուսի ետևից չեն սկսել վազել դեպքի ականատեսները:
Երեխային տեղափոխել են հիվանդանոց, դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել: