8879 դիտում
11:32 11-08-2014
Այգեպարում հակառակորդի գնդակոծությունից այգեպարցիները մարմնի տարբեր հատվածներում այրվածքներ են ստացել, իսկ երկու տուն ամբողջությամբ այրվել է
Տավուշի մարզի Այգեպար գյուղում հակառակորդի կրակոցից գյուղի բնակիչներից մի քանիսը այրվածքներ են ստացել մարմնի տարբեր հատվածներում: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ երկու համագյուղացու տուն էլ հիմնահատակ այրվել է: «Տան պատերը քանդվել են, իսկ տունը գույքի հետ ամբողջությամբ այրվել է: Տան տերերը մարմնի տարբեր հատվածներում այրվածքներով հազիվ են փախել այդ փլատակներից: Բարեբախտաբար, այդ տներում երեխաներ չեն եղել»,- ասաց գյուղապետը:
Նրանից նաեւ տեղեկացանք, որ այս գիշեր կրակոցներ չեն եղել, բայց ամեն պահի բնակչությունը սպասում է, որովհետեւ հակառակորդը անկանխատեսելի է:
Նմանատիպ նյութեր
1900 դիտում
19:00 29-03-2014
Այգեպարում հակառակորդի կրակահերթից միայնակ ապրող կնոջ տուն է հրդեհվել
2337 դիտում
23:29 13-01-2021
Հուլիսյան մարտերից հետո Այգեպարում 50 տանիք է փոխվել, 25 տուն նորոգվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
610 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան
598 դիտում
09:47 12-01-2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար