211652_close_icon

Ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև կբարձրանա

views-count8991 դիտում article-date 14:08 23-07-2017
Օդի ջերմաստիճանը 24-25-ը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա: Հանրապետության տարածքում հուլիսի 24-25-ը հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։ Նշվում է, որ այնուհետև՝ հուլիսի 26-28-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է մինչև +38...+40 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/05724310015008034786980.jpg[/img] Երևան քաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ: [img]http://shamshyan.com/ups/images/0583873001500803492733691.jpg[/img]

Նմանատիպ նյութեր