4612 դիտում
12:36 23-07-2017
Ռուսաստանը Միացյալ Նահանգների թիվ մեկ սպառնալիքն է այսօր. Ջոզեֆ Դանֆորդ
Ռուսաստանը ԱՄՆ-ի ամենավտանգավոր հակառակորդն է, բայց ոչ ամենաառաջնայինը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը՝ Քոլորադո նահանգի Ասպեն քաղաքում անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ, հաղորդում է [url=https://www.rferl.org/a/dunford-russia-iran-iraq-north-korea-china-terrorism-extremism-security/28633027.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը։
«ԱՄՆ-ը հիմա չի կարող իրեն թույլ տալ սպառնալիքները բաժանել առաջնայինի և երկրորդականի։ Ակնհայտ է, որ առաջնայնության տեսանկյունից գլխավոր խնդիրը մնում է Հյուսիսային Կորեան»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ սպառնալիք են նաև Իրանն ու Չինաստանը։
«Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է զսպել միջուկային պատերազմը: Դրա համար կան միջուկային զսպման մեխանիզմներ»,- նշել է Դանֆորդը։
Նա ընդգծել է պաշտպանական ծախսերը, ինչպես նաև ՆԱՏՕ-ում իրենց դաշնակիցների ու գործընկերների հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինեն նաև պայքարել Ռուսաստանի ոչ ռազմական սպառնալիքների դեմ՝ կիբեր տարածքում և տեղեկատվական ոլորտում:
Նմանատիպ նյութեր
1226 դիտում
09:37 30-03-2021
Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար․ «Ամերիկայի ձայն»
3543 դիտում
19:15 04-10-2016
ՀՀ վարչապետն այսօր ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանին
Այս բաժնից
499 դիտում
12:02 05-05-2024
Պուտինն ուղղափառ քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Զատիկի կապակցությամբ
529 դիտում
11:17 05-05-2024
Ռուսաստանի հետ բանակցությունների դուռը բաց է. Մակրոն