211652_close_icon
views-count5999 դիտում article-date 15:20 20-07-2017

Հանուն սահմանի. Օղակաձաև զբոսայգում կանցկացվի բարեգործական համերգ

Հուլիսի 21-ի երեկոյան՝ ժամը 18-ին, Երևանի Օղակաձև զբոսայգու սկբնամասում գտնվող «Պոպլավոկ» սրճարանի հարևանությամբ կմեկնարկի «Հանուն Սահմանի» խորագիրը կրող բարեգործական նախաձեռնության համերգը, որի ընթացքում կանցկացվի դրամահավաք: Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի, Մատաղիսի Սուրբ Եղիշե եկեղեցու վերակառուցմանը, բոլոր ժամանակների զոհերին նվիրված հուշաքարի տեղադրմանը և «Հյուսիս-արևելյան դարպասներ» պուրակի կառուցմանն ու կանաչապատմանը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]–ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հանուն Սահմանի» նախաձեռնության հեղինակներից Արման Կարապետյանը, ով նշեց նաև, որ միջոցառումը սահմանափակված չի լինելու համերգով, այլ պարունակելու է նաև խաղեր, մրցույթներ և այլ հաճելի անակնկալներ. իրականացվելու է բավականաչափ ծավալուն միջոցառում, որը ոչ միայն օգտակար կլինի Արցախի համար՝ իր դրամահավաքով, այլև հետաքրքիր և ուշագրավ՝ իր այցելուների համար:

Նմանատիպ նյութեր