10886 դիտում
17:37 20-07-2017
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում առավելագույնս կնվազեցվի աղբանոցների ու աղբավայրերի թիվը
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին, որի նպատակն է պետական, համայնքային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ իրականացնել մի շարք համալիր գործողություններ:
Այն իրենից ներկայացնում է պետություն–համայնք-մասնավոր հատված-քաղաքացիական հասարակություն համագործակցություն՝ ուղղված Հայաստանն աղբից մաքրելուն, դրա հետագա կուտակումներն աղբահանության համար չնախատեսված վայրերում կանխելուն: Արդյունքում նախատեսվում է առավելագույնս նվազեցնել աղբանոցների ու աղբավայրերի թիվը, սահմանափակ թվով արտոնագրված աղբավայրերի շահագործում:
Բացի այդ, ակնկալվում է շեշտակիորեն բարելավել հանրապետության շրջակա միջավայրը, այն ազատել վտանգավոր ներգործություններից, ինչպես նաև բարձրացնել երկրի զբոսաշրջային գրավչությունը:
Ծրագրով նախատեսվում են նախապատրաստական, ուղղիչ և կանխարգելիչ գործողություններ: Ուղղիչ գործողությունների շարքին կարելի է դասել շաբաթօրյակները, աղբանոցներից աղբի տեղափոխումը գործող աղբավայրեր, աղբի լցակույտերի ծածկումը, աղբավայրերի ցանցապատումը և այլն:
Կանխարգելիչ գործողություններից են էկոկրթության և էկոդաստիարակության ուղղությամբ միջոցառումների իրականացումը, քարոզչության և հանրային հսկման աշխատանքների կազմակերպումը, ինտերակտիվ համացանցային կայքի ստեղծումը և այլն: Նախատեսվում է նաև իրավական և վարչական աշխատանքների կատարելագործում, որի արդյունքում կբարելավվի համայնքապետարանների կողմից կազմակերպվող աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների կանոնակարգը՝ պահանջներն ու իրավասությունները:
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր մարզ մշակելու է միջոցառումների ծրագիր: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հայտնել է, որ 2300 աղբավայրերի թիվն այսօր արդեն հասել է 564–ի: Մինչև տարեվերջ նախատեսվում է դրանց թիվը հասցնել 126-ի:
Նմանատիպ նյութեր
1821 դիտում
11:53 10-10-2014
«Մաքուր քաղաք», «Մաքուր բնություն», «Մաքուր ճանապարհներ» հոլովակները` ընդդեմ բնության աղտոտման. տեսանյութեր
19390 դիտում
00:12 30-07-2017
Ալավերդի քաղաքն անմասն չմնաց «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կազմակերպված մաքրման աշխատանքներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1238 դիտում
15:27 03-04-2014
Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման ծավալը կնվազեցվի մինչև 1/3 չափի հասնելը
Այս բաժնից
715 դիտում
16:44 13-11-2024
ՀՀ-ն կանցնի արհեստավարժ բանակի, սակայն պարտադիր ժամկետային զինծառայությունը կշարունակվի. Պապիկյան
751 դիտում
16:17 13-11-2024
Վահե Ղազարյանը Հունաստանի միգրացիայի և ապաստանի նախարարի հետ քննարկել է միգրացիոն ոլորտի խնդիրները
718 դիտում
15:40 13-11-2024
Եթե երեւանցի ընտրողների 10 տոկոսը ստորագրի, հարցը կգնա հանրաքվեի. Թեւանյանը՝ տրանսպորտի թանկացման մասին