211652_close_icon
views-count3120 դիտում article-date 14:02 20-07-2017

ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Ամմանի «Սուրբ Թադևոս» լրագրի խմբագիր Ռաքէլ Ասադուրյան-Մարգարյանին

Հուլիսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ամմանի «Սուրբ Թադևոս» լրագրի խմբագիր, ՀՕՄ վարչության և ՀՄԸՄ վարչակազմի ատենադպրուհի, Հայոց Առաջնորդարանի քարտուղարուհի, Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի փոխտնօրեն և հայոց լեզվի ուսուցչուհի Ռաքէլ Ասադուրյան-Մարգարյանին: Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Սփյուռքում ազգային վարժարանի և հայոց լեզվի ուսուցչուհու հայանպաստ գործունեությունը, լեզվի և ինքնության պահպանության հարցերը: Նա հետաքրքրվեց համայնքային նորություններով, հորդորեց ավելի ակտիվ մասնակցել Սփյուռքի նախարարության ծրագրերին: Ուրախ եմ, որ ակտիվ և ժրաջան եք, հետաքրքիր գործեր եք նախաձեռնում և իրականացնում: Պատրաստ ենք աջակցել ձեր նախաձեռնություններին: Պետք է իրար օգնենք, իրար սիրենք, իրար բարձրացնենք: Մեր ժողովրդի ուժն ու հզորությունը միասնության և համախմբման մեջ է». – հավելեց Սփյուռքի նախարարը: Ռաքէլ Ասադուրեան-Մարգարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց Ամմանի Յուզբաշյան-Գյուլբենկյան ազգային վարժարանի հաջողությունները, առկա խնդիրներն ու ծրագրերը: Քննարկվեցին դասագրքերի, հայոց լեզվի և ինքնության պահպանության հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր